Լուկա Յովիչը որոշել է, թե որ ակումբում է շարունակելու կարիերան

Լուկա Յովիչը չի տեղափոխվի «Զենիթ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սանկտ Պետերբուրգի ակումբը «Միլանի» հարձակվողի համար հարցում է արել:

Սակայն սերբը կմնա իտալական ակումբում, հայտնում է Relevo-ի լրագրող Մատեո Մորետոն։ Կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը։

Ա Սերիայի ավարտված մրցաշրջանի 23 հանդիպումներում Յովիչը դարձել է 6 գոլի հեղինակ։