Լուչանո Սպալետտին պատմական ցուցանիշի հասավ

Հունիսի 15-ին Իտալիայի հավաքականն առաջին խաղն անցկացրեց EURO-2024-ում՝ հաղթելով Ալբանիային (2:1):

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին 65 տարեկան 100 օրական հասակում դարձավ EURO-ի պատմության ամենատարեց իտալացի մարզիչը։

Սպալետտին գերազանցել է Ջովանի Տրապատոնիի ռեկորդը։ Վերջինս 65 տարեկան 97 օրականում գլխավորել է Իտալիայի հավաքականը EURO-2004-ում։ Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։