«Լիվերպուլը» փոխարինող է գտել Ալիսոնին

Մադրիդի «Ատլետիկոյի» և Սլովենիայի հավաքականի դարպասապահ Յան Օբլակը կարող է հայտնվել անգլիական ակումբում։ Այս մասին հայտնում են Todofichajes պորտալի լրագրողները։

Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, «Լիվերպուլը» ցանկանում է պայմանագիր կնքել սլովենացի դարպասապահի հետ։ Օբլակը դիտարկվում է որպես բրազիլացի Ալիսոն Բեկերին փոխարինող, ով այս ամառ կարող է մեկնել Սաուդյան Արաբիայի առաջնություն։

Հիշեցնենք, որ Օբլակը 2014 թվականի ամառվանից պաշտպանում է իսպանական ակումբի գույները։ Մադրիդյան ակումբի և դարպասապահի միջև պայմանագիրն ավարտվում է 2028 թվականի ամռանը։ Transfrmarkt պորտալի տվյալներով՝ Յանի արժեքը կազմում է 28 մլն եվրո։