Արգենտինայի և «Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսսիի ավագ որդին՝ Տիագո Մեսսին, ասել է, որ կցանկանար մի օր խաղալ «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալի հետ նույն թիմում։ Մեսսի կրտսեր որդին ընտրություն է կատարել նաև Արգենտինայի և Իսպանիայի հավաքականների միջև։
«Ես կցանկանայի խաղալ Լամինի, ինչպես նաև «Ինտեր Մայամիի» երիտասարդական թիմի իմ թիմակցի Լուիս Սուարեսի որդի Բենջամին Սուարեսի հետ:
Ես ցանկանում եմ խաղալ Արգենտինայի հավաքականում, և չեմ կարծում, որ Իսպանիայի հավաքականը կարող է համոզել ինձ», — Մեսսիի որդու խոսքերն է մեջբերում Forbes-ը։