Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն խոսել է 2024 թվականի Եվրոպայի առաջնությունում ազգային հավաքականի ավագի պարտականությունների մասին։
«Քո երկրի ավագը լինելը զարմանալի բան է։ Հպարտությամբ կկրեմ ավագի թևկապը։ Ես պատասխանատու եմ խաղացողների համար: Պետք է փորձեմ այնպես անել, որ ամեն ինչ լավ լինի խաղացողների համար միջազգային մրցաշարերում»,- Մբապեի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Գերմանիայում 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է հունիսի 14-ին և կտևի մինչև հուլիսի 14-ը:
Ֆրանսիան հանդես է գալիս D խմբում, որտեղ խաղում են նաև Ավստրիայի, Լեհաստանի և Հոլանդիայի հավաքականները։