Կակա․ «Ջուդ Բելինգհեմը կպայքարի «Ոսկե Գնդակի» համար»

Կական Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին համարում է «Ոսկե Գնդակի» հավակնորդ։

«Անգլիայում այնքան լավ խաղացողներ կան: Հավաքականում նախկինում էլ կային գերազանց խաղացողներ։ Ուեյն Ռունին, իմ կարծիքով, Անգլիայի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Քեյնը, իհարկե, լավագույններից է, թիմը նրա վրա հույսը դնելու է։

Բելինգհեմը անհավանական է, նա հիանալի խաղացող է: Նա շատ երիտասարդ է, բայց խաղադաշտում շատ հասուն տեսք ունի։ Նա շատ լավ է կարդում խաղը։ Թվում է, թե նա չունի այն անհանգստությունը, որը կսպասեիք իր տարիքի ֆուտբոլիստից:

Նա հեռուն կգնա և, անշուշտ, կպայքարի տարվա խաղացողի և «Ոսկե Գնդակի» համար»,- ասել է Բրազիլիայի, «Միլանի» և «Ռեալի» նախկին կիսապաշտպանը, ով 2007 թվականին նվաճել է «Ոսկե Գնդակը»: