«Բավարիայի» եւ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը խոսել է այն մասին, որ բրիտանացիները համարվում են EURO-ի գլխավոր ֆավորիտներից մեկը։
«Ես սիրում եմ խաղալ Անգլիայում։ Ամեն անգամ, երբ ես խաղադաշտ եմ դուրս գալիս ազգային հավաքականի մարզաշապիկով, ինձ համար շատ բան է նշանակում։ Անգլիայի հետ խոշոր մրցաշարում հաղթելը մեզանից յուրաքանչյուրի համար կարիերայի կարևորագույն իրադարձությունը կլինի:
Յուրաքանչյուր մրցաշար ունի իր սպասելիքները, բայց մենք վաստակել ենք EURO-2024-ի ֆավորիտներից մեկը լինելու իրավունքը։ Մենք կարող ենք մեզ կողքից նայել, և պարզ կլինի, որ հասել ենք որոշակի հաջողությունների և հպարտացրել ենք երկիրը»,- Քեյնի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հունիսի 16-ին Անգլիայի հավաքականը EURO-2024-ի առաջին խաղում կմրցի Սերբիայի հետ: