Անգլիայի հավաքականի երկրպագուները կարող են զրկվել EURO-2024-ի խաղերից

ՖԱ-ն զգուշացրել է Three Lions երկրպագուներին, որ նրանք կարող են որակազրկվել 2024 թվականի Եվրոպայի առաջնության առաջիկա խաղերի մասնակցելուց, եթե պարզվի, որ նրանք դրսևորել են ոչ պատշաճ վարքագիծ: Այս մասին հայտնում է inews-ը։

Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի հավաքականի երկրպագուներին կարող են արգելել Անգլիայում ֆուտբոլային հանդիպումներին ներկա գտնվել։

Ընդգծվում է, որ ՖԱ-ն կապահովի իր անվտանգությունն ու ստյուարդները, ովքեր կարգուկանոն կպահպանեն և օգնություն ցույց կտան Անգլիայի հավաքականի բոլոր հանդիպումներին։

2024 թվականի Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականը նույն խմբում կխաղա Սերբիայի, Սլովենիայի և Դանիայի հետ։ Անգլիայի հավաքականը խմբային փուլի առաջին հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին։ «Երեք առյուծների» մրցակիցը կլինի Սերբիայի հավաքականը։ Անգլիան հունիսի 20-ին կխաղա Դանիայի հետ, իսկ հունիսի 25-ին՝ Սլովենիայի հետ: