EURO-2024. Նիդերլանդները կամային հաղթանակի հասավ Լեհաստանի դեմ խաղում

EURO-2024-ի D խմբի առաջին տուրում Նիդերլանդների հավաքականը մրցեց Լեհաստանի դեմ։

Ռոնալդ Կումանի թիմը կամային որակների շնորհիվ հաղթեց։ Արդեն 16-րդ րոպեին Ադամ Բուսկան բացեց խաղի հաշիվը անկյունային հարվածի խաղարկումից հետո։

29-րդ րոպեին Կոդի Գակպոն կարողացավ հավասարեցնել խաղի հաշիվը։ Երկրորդ խաղակեսում համառ պայքար ծավալվեց, սակայն խաղավարտին Վաուտ Վեգհորստը կարողացավ փոխարինման դուրս գալուց անմիջապես հետո խփել իր ազգային թիմի երկրորդ գոլը։

Այսպիսով, Նիդերլանդները հաղթեց 2։1 հաշվով։