EURO-2024. Իտալիան նվազագույն գոլի տարբերությամբ հաղթեց Ալբանիային

EURO-2024-ի B խմբի առաջին խաղում Իտալիան հաղթեց Ալբանիային։

Լուչանո Սպալետտիի սաները կարողացան նվազագույնի գոլի տարբերությամբ հաղթել։ Հանդիպման հենց առաջին րոպեին Նեդիմ Բայրամին բացեց հաշիվը։

11-րդ րոպեին Ալեսանդրո Բաստոնին նախ հավասարեցրեց, ապա 5 րոպե անց Նիկոլո Բարելլան խփեց թիմի երկրորդ ու հաղթական գոլը։

Այսպիսով, Իտալիան 2:1 հաշվով հաղթեց Ալբանիային։