EURO-2024-ի C խմբի առաջին տուրում Սլովենիան մրցեց Դանիայի դեմ։
Թիմերը համառ պայքարում ոչ-ոքի խաղացին։ Դանիացիներն առաջին խաղակեսում կարողացան հաշվի մեջ առաջ անցնել։ Եզրից գեղեցիկ խաղարկումից հետո Քրիստիան Էրիկսենը 17-րդ րոպեին բացեց հաշիվը։
Երկրորդ կեսում Սլովենիան մի քանի հիանալի պահ ուներ, որից մեկը 77-րդ րոպեին կարողացան իրացնել։ Էրիկ Յանժան հանդիպման 77-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը։
Այսպիսով, Դանիան ու Սլովենիան 1։1 հաշվով ավարտեցին իրենց առաջին հանդիպումը։