Էրիկ տեն Հագը պատրաստ կլինի երկարաձգել պայմանագիրը մեկ պայմանով

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստ կլինի երկարաձգել պայմանագիրը անգլիական ակումբի հետ՝ պայմանով, որ նրա ազդեցությունը «կարմիր սատանաների» տրանսֆերային քաղաքականության վրա չսահմանափակվի։ Այս մասին հայտնում է The Mirror-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Մանչեսթեր Յունայթեդի» նոր համասեփականատեր Ջիմ Ռեթքլիֆը մտադիր է սահմանափակել հոլանդացի մասնագետի ազդեցությունը ակումբի տրանսֆերների վրա։ «Կարմիր սատանաների» ղեկավարը կարծում է, որ Տեն Հագը պետք է ավելի շատ կենտրոնանա մարզչական աշխատանքի վրա:

Հիշեցնենք, որ օրեր առաջ անգլիական The Sun պարբերականը հայտնել էր, որ Տեն Հագն արդեն երկու պայման է առաջադրել «Մանչեսթեր Յունայթեդի» համար, որոնց համաձայն նա կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ Մարզիչը ցանկանում էր, որ թիմ չվերադառնա «կարմիր սատանաների» վինգեր Ջեյդոն Սանչոն, ում հետ կոնֆլիկտ ուներ նախորդ մրցաշրջանի սկզբում։ Տեն Հագը նաև ակումբից պահանջել է երկարաձգել պայմանագիրը «կարմիր սատանաների» հարձակվող Բենի Մաքքարթիի հետ։

Տեն Հագի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Հաղորդվում էր, որ ակումբը ցանկանում է երկարաձգել մասնագետի հետ աշխատանքային պայմանագիրը մինչև 2027 թվականը։