«Բայեր Լևերկուզենը» որոշել է Ֆլորիան Վիրցի ապագան

«Բայերը» մտադիր չէ այս ամառ բաց թողնել Ֆլորիան Վիրցին:

Ինչպես հայտնում է Bayern & Germany-ն, վկայակոչելով ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին՝ «Բայերը» երաշխիքներ է տվել մարզիչ Խաբի Ալոնսոյին, որ 21-ամյա կիսապաշտպանը կմնա ակումբում հաջորդ մրցաշրջանում։

Սակայն գերմանացին կարող է հեռանալ ակումբից 2025 թվականի ամռանը։ Ֆլորիանով հետաքրքրված են «Բավարիան», «Ռեալը», «Բարսելոնան» և Պրեմիեր Լիգայի ակումբները։

Նախորդ մրցաշրջանում Վիրցը Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 18 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ: