Վրաստանի հավաքականի երկրպագուն սկուտերով 4000 կիլոմետր է անցել` դրոշ նվիրելու համար

Վրաստանի հավաքականի երկրպագուն 12 օրում Թբիլիսիից Գերմանիա սկուտերով 4000 կիլոմետր է անցել, որպեսզի երկրպագուների ցանկություններով դրոշ նվիրի Վրաստանի հավաքականի խաղացողներին։

Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստները նախ ծափահարել երկրպագուին։ Այնուհետեւ նա ելույթ է ունեցել ազգային հավաքականի առջեւ։ Հետո հանել է ու պարզել վրացական մեծ դրոշը։

Վրաստանի հավաքականը նույն խմբում կխաղա Թուրքիայի, Պորտուգալիայի և Չեխիայի հետ։ Առաջին հանդիպումը կկայանա հունիսի 18-ին։ Դրանում Վրաստանի հավաքականը կհանդիպի Թուրքիայի հետ։ Հունիսի 22-ին Վրաստանի հավաքականը կխաղա Չեխիայի, իսկ հունիսի 26-ին՝ Պորտուգալիայի հավաքականի հետ։