Վիրջիլ վան Դեյկը որոշել է, թե որտեղ է շարունակելու կարիերան

32-ամյա կենտրոնական պաշտպան և «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը չի հեռանա անգլիական ակումբից այս ամառ, չնայած այն բանին, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, որ սաուդյան «Ալ-Նասրը» պատրաստ է նրան դարձնել ամենաբարձր վարձատրվող պաշտպանը: Այս մասին հաղորդում է talkSPORT-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Վան Դեյկը ոգեւորված է հոլանդացի մարզիչ Արնե Սլոթի՝ ակումբ գալու կապակցությամբ և ցանկություն ունի աշխատել նրա հետ։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Վան Դեյկը բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 30 միլիոն եվրո: