«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենը ամռանը կարող է տեղափոխվել «Ալ Ահլի»: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա նիգերիացու համար պայքարը գլխավորում է սաուդյան ակումբը։ Նեապոլիտանացի հարձակվողին հետաքրքրում են նաև ՊՍԺ-ն, «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»։
Նշվում է, որ «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ծրագրում է բաժանվել Օսիմհենից։