Տոնի Կրոսը ճշգրիտ փոխանցումների հոյակապ ցուցանիշ է ցույց տվել

Գերմանիայի հավաքականը 2024 թվականի Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում հաղթել է Շոտլանդիային։

Առաջին խաղակեսից հետո գերմանական թիմը Վիրցի, Մուսիալայի և Հավերցի գոլերի շնորհիվ առաջ է անցնում 3:0 հաշվով:

Ըստ Opta-ի, կիսապաշտպան Տոնի Կրոսը 55 ճշգրիտ փոխանցումներից 55-ը կատարել է հանդիպման առաջին 45 րոպեներին։

Կրոսը Եվրո-2020-ից հետո հեռացավ ազգային թիմից, սակայն վերադարձավ՝ մասնակցելու Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ին։