Հայտնի է Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկի ժամկետը

Լա Լիգան հրապարակել է 2024/25 մրցաշրջանի մեկնարկի և ավարտի ժամկետները։

Ինչպես հայտնում է Diario AS-ը՝ Լա Լիգայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 16-ին և կավարտվի 2025 թվականի մայիսի 25-ին։

Մրցաշրջանը կունենա 5 դադար՝ միջազգային հանդիպումների համար, ինչպես նաև Սուրբ Ծննդյան տոներով պայմանավորված թիմերը դեկտեմբերի 23-ից 2025 թվականի հունվարի 3-ը կմեկնեն ձմեռային արձակուրդի: