Լոնդոնյան թիմը հետաքրքրված է Նիկո Ուիլյամսի ծառայություններով

«Արսենալը» հետաքրքրված է «Ատլետիկի» հարձակվող Նիկո Ուիլյամսի ծառայություններով, հայտնում է Football London-ը։

Ըստ աղբյուրի՝ «զինագործները» իսկապես մտածում են 21-ամյա ֆուտբոլիստին հրավիրելու մասին։ «Ատլետիկը» Ուիլյամսի համար պահանջում է 50 միլիոն եվրո։

Ուիլյամսն Իսպանիայի առաջնությունում անցած մրցաշրջանում դարձել է 5 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։