Գերմանիայի հավաքականը այս ցուցանիշով առաջինն է

Ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին, կայացավ Եվրո-2024-ի Գերմանիա – Շոտլանդիա մեկնարկային հանդիպումը։

Հանդիպումն ավարտվել է Յուլիան Նագելսմանի թիմի հաղթանակով՝ 5։1 հաշվով։

Գերմանիայի հավաքականի համար այս հաղթանակը 28-րդն էր Եվրոյի եզրափակիչ փուլում։ Սա մրցաշարի պատմության լավագույն արդյունքն է։

Ամենամոտ մրցակիցները՝ Իտալիան, Իսպանիան և Ֆրանսիան ունեն 21-ական հաղթանակ: