Կատալոնական ակումբը կապ է հաստատել Էդուարդ Սպերցյանի հետ

«Ժիրոնան» հետաքրքրված է Էդուարդ Սպերցյանով։

Metaratings.ru-ի փոխանցմամբ՝ իսպանական ակումբը կապ է հաստատել «Կրասնոդարի» կիսապաշտպանի հետ: Ֆուտբոլիստին հարցրել են՝ կցանկանա՞ փոխել ակումբը և պատրա՞ստ է տեղափոխվել այլ երկիր։

Սպերցյանը դեռ պատասխան չի տվել։ Եթե ​​նա համաձայնի, ապա կատալոնացիները առաջարկ կուղարկեն «Կրասնոդարին»։

Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։