Տակեֆուսա Կուբոն կարող է տեղափոխվել լոնդոնյան թիմ

«Թոթենհեմը» հետաքրքրված է «Ռեալ Սոսյեդադի» 23-ամյա վինգեր Տակեֆուսա Կուբոյի ծառայություններով։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբն արդեն 50 միլիոն եվրոյի առաջարկ է արել «Ռեալ Սոսյեդադին»։ Նշվում է, որ ճապոնացի ֆուտբոլիստի համար բասկյան ակումբը, հավանաբար, կպահանջի առնվազն 60 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Կուբոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, որոնցում դարձել է 7 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսի 30-ը։