Կրիշտիանու Ռոնալդու. «Տպավորություն է, որ մենք դեռ Պորտուգալիայում ենք»

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գնահատել է Գերմանիայում տիրող մթնոլորտը, որտեղ ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին, մեկնարկեց Եվրո-2024-ը:

«Տպավորություն է, որ մենք դեռ Պորտուգալիայում ենք: Շնորհակալություն աջակցության համար»,- գրել է Ռոնալդուն սոցցանցում։

39-ամյա Կրիշտիանու Ռոնալդուն ազգային հավաքականների մակարդակով հանդիպումների և գոլերի քանակով համաշխարհային ֆուտբոլի ռեկորդակիրն է (207 խաղ, 130 գոլ)։ Նա կարիերայի ընթացքում 6-րդ անգամ կխաղա Եվրոպայի առաջնությունում։

Պորտուգալիայի հավաքականն իր առաջին հանդիպումը կանցկացնի Եվրո-2024-ում երեքշաբթի օրը՝ հունիսի 18-ին, Լայպցիգում։ Մրցակիցը կլինի Չեխիայի հավաքականը։