Մահացել է Չեռնոգորիայի հավաքականի և անգլիական «Միլուոլ» ակումբի դարպասապահ Մատյա Սարկիչը։
Սարկիչը, ով 26 տարեկան էր, մահացել է հունիսի 15-ին Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում գտնվող տանը։ Ֆուտբոլիստի մահվան ստույգ պատճառները հայտնի չեն։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, Սարկիչը հիվանդացել է շաբաթ վաղ առավոտյան։ Ֆուտբոլիստի ընկերները շտապօգնություն են կանչել, սակայն նրան փրկել չի հաջողվել։
Դարպասապահը Չեռնոգորիայի հավաքականի կազմում մասնակցել է հունիսի 5-ին Բելգիայի հետ ընկերական խաղին (0:2)։