Լուկա Մոդրիչ. «Ինձ համար աշխարհի առաջնությունն ավելի բարդ է»

Մադրիդի «Ռեալի» և Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը արձագանքել է ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեի խոսքերին, ով ասել է, որ Եվրոն ավելի բարդ է, քան աշխարհի առաջնությունը։

«Ես հասկանում եմ, թե ինչ է ասում Մբապպեն, քանի որ Եվրոպայի լավագույնները ներկա են Եվրոյին, և մենք միմյանց ավելի լավ ենք ճանաչում, բայց ինձ համար աշխարհի առաջնությունն ավելի ուժեղ է։

Եվրոպայի լավագույն թիմերը մրցում են Եվրոյում, իսկ աշխարհի առաջնությունում կան Արգենտինա, Բրազիլիա, Ուրուգվայ, Չիլի և շատ այլ մեծ թիմեր այլ մայրցամաքներից։ Ինձ համար աշխարհի առաջնությունն ավելի բարդ է, քանի որ այն վերաբերում է բոլոր երկրներին»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում ESPN-ը։