Լուիս դե լա Ֆուենտե. «Իսպանիան կարող է հաղթել մրցաշարը»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է առաջիկա Եվրո-2024-ից իր սպասելիքներով:

«Ես իսկապես հիացած եմ խորվաթ ֆուտբոլիստների մտածելակերպով, սա ազգային հպարտության, միասնականության, ազգային հավաքականում խաղալու ցանկության օրինակ է, երբ մեր երկրում նման բան եմ տեսնում, հպարտ եմ զգում:

Հիմնական նպատակը պայքարելն ու խաղալն է հաղթելու համար։ Համոզված եմ, որ մրցաշարում հաղթելու հնարավորություն ունենք։ Բայց կարող է լինել միայն մեկ հաղթող, և կան շատ լավ թիմեր, որոնք ունակ են հաղթելու»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իսպանիայի հավաքականը խմբային փուլի առաջին տուրում կմրցի Խորվաթիայի հետ։ Խաղը կկայանա հունիսի 15-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 20:00-ին: