Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին կիսվել է Ալբանիայի հետ Եվրոպայի առաջնության խաղից իր ակնկալիքներով։
«Իմ կարծիքով, որպես գործող չեմպիոն հանդես գալը առավելություն է։ Բայց մենք պետք է հասկանանք՝ մենք պետք է անհապաղ մեզ պահենք գործող չեմպիոնների պես։
Մենք ինչ-որ չափով կռվելու ենք ինքներս մեզ հետ, այլ ոչ միայն արտաքին աշխարհի հետ։ Պետք է ցույց տանք, թե ինչ արժենք և ինչից ենք ստեղծված։ Մեզ բարդ հանդիպում է սպասվում։
Սիլվինյոն շատ լավ աշխատանք է կատարել գերազանց ֆուտբոլիստների հետ, որոնցից շատերին մենք ճանաչում ենք Ա Սերիայից»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Իտալիա – Ալբանիա հանդիպումը կկայանա հունիսի 15-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 23:00-ին։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը մրցաշարի գործող հաղթողներն են։