Լիոնել Մեսսիի որդին խոստովանել է, թե ում հետ կցանկանար խաղալ նույն թիմում

«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի ավագ որդին՝ Տիագո Մեսսին, պատասխանել է այն հարցին, թե ներկայիս ֆուտբոլիստներից ում հետ կցանկանար հանդես գալ նույն թիմում։

«Մի օր ես կցանկանայի խաղալ Լամին Յամալի հետ»,- ասել է Տիագո Մեսսին:

16-ամյա Յամալը «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է։ Նախորդ մրցաշրջանում նա կատալոնական ակումբի կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: