Լաուտարո Մարտինեսը շնորհակալություն է հայտնել Լիոնել Մեսսիին

Լաուտարո Մարտինեսը շնորհակալություն է հայտնել Լիոնել Մեսսիին՝ ազգային հավաքականի խաղում 11 մետրանոցը վստահելու համար։

Արգենտինայի հավաքականն ընկերական խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Գվատեմալայի ընտրանու նկատմամբ (4:1)։

39-րդ րոպեին Մեսսին 11 մետրանոց իրացնելու իրավունքը զիջեց Մարտինեսին։ Միլանի «Ինտերի» հարձակվողը դիպուկ իրացրեց 11 մետրանոց հարվածը։

«Ես նայեցի գնդակին, և նա տվեց այն ինձ: Ես շնորհակալություն հայտնեցի, հիմա էլ հրապարակավ շնորհակալություն եմ հայտնում։ Սա մեծ մարդու ժեստ է:

Նա ջենթլմեն է թե՛ խաղադաշտում, թե՛ դրանից դուրս: Սա մեզ շատ է օգնում, և դա շատ կարևոր է ինձ համար»,- ասել է Լաուտարոն։