Կիլիան Մբապպե․ «EURO-2024-ում ապացուցելու բան ունեմ»

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն կիսվել է Գերմանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությունից իր սպասելիքներով։

«Եվրոպայի առաջնությունում ապացուցելու բան ունեմ։ 24 տարի անց մարդիկ չեն կարող սպասել, որ մենք չհաղթենք այս մրցաշարում։ Ես միշտ ունեցել եմ այս հպարտությունը, այն ցանկությունը, որ կարողանամ տալ ամեն ինչ և հետք թողնել ֆրանսիական ֆուտբոլում:

Խմբային փուլից սկսած դժվար է լինելու։ Մենք վաղուց չենք հաղթել այս մրցաշարում։ Նման երկրի համար 24 տարին երկար ժամանակ է։ Մենք մեզ վրա լրացուցիչ ճնշում չենք գործադրում»,- Մբապպեի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Մրցաշարի մեկնարկում Ֆրանսիայի հավաքականը կխաղա Ավստրիայի հետ։ Հանդիպումը կկայանա հունիսի 17-ին Դյուսելդորֆում։