Յուլիան Նագելսմանը դարձավ Եվրոպայի առաջնության ամենաերիտասարդ մարզիչը

Յուլիան Նագելսմանը դարձավ Եվրոպայի առաջնությունների պատմության ամենաերիտասարդ գլխավոր մարզիչը։

Այսօր Գերմանիայի հավաքականը Եվրո-2024-ում առաջին հանդիպումն է անցկացնում Շոտլանդիայի դեմ։

Այս օրը Նագելսմանը դառնում է 36 տարեկան 327 օրական։

«Բավարիայի» նախկին մարզիչը կգերազանցի Սրեշկո Կատանեցի ռեկորդը, ով Եվրո-2000-ում Սլովենիայի հավաքականի գլխավոր մարզիչն էր 36 տարեկան 333 օրականում։