Ժերեմի Ֆրիմպոնգը անդրադարձել է իր «Բարսելոնա» հնարավոր տեղափոխությանը

Հոլանդիայի հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը կիսվել է կատալոնական «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին իր մտքերով։

«Սրանք ուղղակի խոսակցություններ են, ես նման բաներին ուշադրություն չեմ դարձնում։ Ասեկոսեները ասեկոսեներ են, շատերն ինչ-որ բան են ասում»,- ֆուտբոլիստի խոսքերն է փոխանցում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Բունդեսլիգայի նախորդ մրցաշրջանում 23-ամյա հոլանդացին մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ «Բայերի» հետ Ֆրիմպոնգը դարձել է Գերմանիայի չեմպիոն և երկրի գավաթակիր։