Ջամալ Մուսիալա․ «Կարիերայիս լավագույն խաղն էր»

Եվրո-2024-ի մեկնարկային խաղում (Գերմանիա — Շոտլանդիա՝5:1) լավագույն խաղացող ճանաչված Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան խոսել է հանդիպման մասին։

«Արդյո՞ք ես այսօր անցկացրի իմ կյանքի լավագույն հանդիպումը: Այո, կարելի է այդպես ասել: Ես իմ կյանքի ամենալավ զգացողություններն ունեմ։ Եվ բոլորս ուրախ ենք, որ այսպես սկսեցինք, այսքան գոլ խփեցինք ու վստահություն ձեռք բերեցինք հաջորդ խաղերի համար։ Տոնի Կրոսը խաղից առաջ հանդերձարանում ինձ մի քանի հուսադրող խոսք ասաց: Ինձ համար պատիվ է խաղալ նրա հետ:

Չեմ կարող ասել, որ ես՝ որպես ամենաերիտասարդ խաղացող, հատուկ ճնշում եմ զգում։ Երբ ունես նման թիմակիցներ, ճնշում չես զգում, այլ հաճույք ես ստանում։ Բայց մենք կարող ենք ավելի լավ խաղալ:»,- ասել է Մուսիալան։