Լևերկուզենի «Բայերի» և Շվեյցարիայի հավաքականի կիսապաշտպան Գրանիտ Ջական ճանաչվել է EURO-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Հունգարիայի դեմ հանդիպման լավագույն խաղացող։
Հանդիպումն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ Շվեյցարիայի հավաքականի։
Ըստ Whoscored-ի վիճակագրության՝ 31-ամյա Ջական ունի 90 տոկոս փոխանցումների ճշգրտություն, երեք մենապայքարի մեջ է մտել՝ չկորցնելով գնդակը խաղի ընթացքում: