Հայտնի է, թե արդյոք Ալեխանդրո Գառնաչոն կմասնակցի Կոպա Ամերիկային

Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին պատասխանել է այն հարցին, թե արդյոք «Մանչեսթեր Յունայթեդի» 19-ամյա վինգեր Ալեխանդրո Գառնաչոն կհրավիրվի հավաքական՝ մասնակցելու 2024 թվականի Կոպա Ամերիկային, որը մեկնարկելու է հունիսի 20-ին։

«Ես կարող եմ երաշխավորել, որ Գառնաչոն կներառվի հայտացուցակում, նա կլինի մեզ հետ»,- Սկալոնիի խոսքը մեջբերում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը նույն խմբում կխաղա Կանադայի, Պերուի ու Չիլիի հետ։ Առաջին խաղը կկայանա հունիսի 21-ին։ Արգենտինայի հավաքականը կհանդիպի Կանադայի հետ: Հունիսի 26-ին Արգենտինայի հավաքականը կխաղա Չիլիի, իսկ հունիսի 30-ին՝ Պերուի հետ։

Գառնաչոն Արգենտինայի հավաքականի կազմում իր նորամուտը նշել է 2023 թվականի ամռանը։ Այս ընթացքում նա 5 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում։