Իլկայ Գյունդողան. «Սա հենց այն մեկնարկն էր, որը մեզ անհրաժեշտ էր»

Գերմանիայի հավաքականի ավագ Իլկայ Գյունդողանը կիսվել է Եվրո-2024-ի խմբային մրցաշարի Շոտլանդիայի դեմ խաղի մասին իր կարծիքով։ Այս խաղում գերմանացիները հաղթեցին 5։1 հաշվով։

«Մենք սկզբից շատ ինտենսիվությամբ խաղացինք և աներևակայելի լավ առաջին խաղակես անցկացրինք: Սա հենց այն մեկնարկն էր, որը մեզ անհրաժեշտ էր:

Խաղից առաջ լավ զգացողություն ունեի, և բարեբախտաբար այդ զգացողությունը ճիշտ ստացվեց»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

A խմբի հաջորդ խաղում Գերմանիան հունիսի 19-ին կմրցի Հունգարիայի հետ, նույն օրը Շոտլանդիան կհանդիպի Շվեյցարիայի հետ։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը տեղի է ունենում Գերմանիայի 10 քաղաքներում հունիսի 14-ից հուլիսի 14-ը։