Մահացել է անգլիացի ֆուտբոլիստ Քևին Քեմփբելը, հայտնում է The Guardian-ը։
«Արսենալի» և «Էվերտոնի» նախկին հարձակվողը մահացել է հունիսի 15-ին 54 տարեկան հասակում։ Երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Քեմփբելը ծանր վիճակում է գտնվում հիվանդանոցում։
Քեմփբելը «Արսենալում» հանդես է եկել 1988-1995 թվականներին՝ լոնդոնյան թիմի կազմում անցկացրած 210 խաղում դառնալով 55 գոլի հեղինակ։ «Զինագործների» հետ նա 1990/91 մրցաշրջանում դարձել է Անգլիայի չեմպիոն, նվաճեց Անգլիայի գավաթը և լիգայի գավաթը։
1999 թվականից մինչև 2005 թվականը Քեմփբելը հանդես է եկել «Էվերտոնում», որտեղ անցկացրել է 160 հանդիպում և խփել 50 գոլ։
Անգլիայի երիտասարդական հավաքականի կազմում Քեմփբելը մասնակցել է չորս հանդիպման և խփել մեկ գոլ։