Ֆլորիան Վիրցը դարձավ Գերմանիայի պատմության ամենաերիտասարդ գոլահարը

«Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը դարձավ Գերմանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլահարը Եվրոպայի առաջնություններում։

Գերմանացիները Շոտլանդիայի հետ խաղում բացել են հաշիվը 10-րդ րոպեին։ Ֆլորիան Վիրցը դարպասաձողից անդրադարձ հարվածով խփեց շոտլանդացիների դարպասը:

Ֆլորիան Վիրցը դարձավ նաև Եվրոպայի առաջնության առաջին գոլի ամենաերիտասարդ ռմբարկուն։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։

Ընդհանուր առմամբ, 21-ամյա Վիրցը երկու գոլ է խփել Գերմանիայի հավաքականի կազմում։