Ֆլորիան Վիրցն ու Ջամալ Մուսիալան եզակի նվաճման հասան

Գերմանիայի հավաքականը Եվրո-2024-ի առաջին հանդիպումն է անցկացնում սեփական հարկի տակ՝ մրցելով Շոտլանդիայի հետ։

Ինչպես հայտնում է Opta-ն, սա Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ առաջին դեպքն է, երբ մինչև 22 տարեկան երկու խաղացողներ գոլ են խփում նույն թիմի կազմում նույն խաղում:

Վիրցը ռեկորդ սահմանեց՝ դառնալով Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի հավաքականի պատմության ամենաերիտասարդ գոլահարը։ Մուսիալան (21 տարի 109 օր) ընդամենը երկու ամսով մեծ է Վիրցից (21 տարի 42 օր):