EURO-2024. Իսպանիան ջախջախիչ հաշվով հաղթեց Խորվաթիային

EURO-2024-ի B խմբի առաջին խաղում Իսպանիան մրցեց Խորվաթիայի դեմ։

Դե լա Ֆուենտեի թիմը կարողացավ 3։0 հաշվով առավելության հասնել խորվաթների նկատմամբ։ Արդեն 29-րդ րոպեին Ալվարո Մորատան բացեց խաղի հաշիվը, իսկ 3 րոպե անց Ֆաբիան Ռուիսը կրկնապատկեց։ Առաջին կեսի ավելացված ժամանակում Դանի Կարվախալը խփեց երրորդ գոլը։

Երկրորդ կեսում խորվաթները մեկ գոլ հետ բերեցին, սակայն VAR-ով այն չեղարկվեց։

Այսպիսով, Իսպանիան 3։0 հաշվով հաղթեց խորվաթներին ու խմբում առաջինն է։ Իտալիան և Ալբանիան կմրցեն այսօր՝ 23:00-ին։