«Բարսելոնայի» կանանց թիմը հրաժարվել է փոխանակել մարզաշապիկները խնայողությունների պատճառով

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները մարզաշապիկներ չեն փոխանակել մեքսիկական «Չիվաս» ակումբի ֆուտբոլիստուհիների հետ։ 

«Բարսելոնան» հաղթել է 4:1 հաշվով և հաղթել ընկերական մրցաշարում։ Հանդիպման ավարտից հետո մեքսիկացիները ցանկանում էին փոխանակվել մարզաշապիկներով, սակայն իսպանացի ֆուտբոլիստուհիները դա չարեցին։ Ինչպես հայտնում է Marca-ն, դա պայմանավորված է նրանով, ակումբը սահմանափակ քանակությամբ մարզաշապիկներ ունեն:

Անցած մրցաշրջանում «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի առաջնությունը, Իսպանիայի Սուպերգավաթը և Չեմպիոնների Լիգան։