«Ատալանտան» «Միլանից» գնեց բելգիացի ֆուտբոլիստին

«Ատալանտայի» մամուլի ծառայությունը հայտարարել է բելգիացի կիսապաշտպան Շառլ դե Կետելարեի ամբողջական գնման մասին։

Բելգիացու իրավունքները մասամբ պատկանում էին «Միլանին»։

2023/24 մրցաշրջանում Դե Կետելարեն բոլոր մրցաշարերում «Ատալանտայի՛» կազմում անցկացրած 50 խաղում խփել է 14 գոլ և կատարել 11 գոլային փոխանցում։