Իսպանիայի հավաքականի հարձակվող Ալվարո Մորատան խոսել է իր թիմակից 16-ամյա Լամին Յամալի մասին։ Երկուսն էլ Իսպանիայի հավաքականի կազմում մասնակցում են Եվրոպայի առաջնությանը։
«Շատ հաճելի է, որ նա խաղում է մեզ հետ։ Նման որակներ ունեցող խաղացող նախկինում չենք ունեցել։ Եթե նրա բախտը բերի և խուսափի լուրջ վնասվածքներից, նա կդառնա աշխարհի լավագույններից մեկը, քանի որ նույնիսկ 16 տարեկանում նա առաջ է շատ այլ խաղացողներից։
Նա պետք է փորձ ձեռք բերի, դա նորմալ է: Բայց նույնիսկ հիմա երբեմն թվում է, որ նա ոչ թե 16, այլ 23 կամ 24 տարեկան է: Նախ և առաջ պետք է նրան փոխանցել, թե որքան կարևոր է հոգեբանությունը, ինչպես նաև այն, որ երբեմն ավելի օգտակար է խաղը դանդաղեցնելը, քան արագացնելը:
Նա հիանալի դրիբլինգ ունի, հիանալի տեխնիկա, բայց պետք է հասկանա, որ որոշ հանդիպումներում գլխավորը հաշիվը պահպանելն է»,- Մորատային մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Հարձակվողն Իսպանիայի հավաքականում ունի 7 խաղ և 2 գոլ։
Նախորդ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 50 հանդիպման, դարձել 7 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։