Ալիսոնը որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը մտադիր չէ մոտ ժամանակներս հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Յան Դոյլը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված է «Ալ-Նասրը»։ 31-ամյա Ալիսոնին չի հետաքրքրում Սաուդյան Արաբիայի ակումբի առաջարկը։

Դարպասապահը «Լիվերպուլում» հանդես է գալիս 2018 թվականի ամառվանից։ Այս ընթացքում բրազիլացին անցկացրել է 263 հանդիպում, որոնցում բաց է թողել 236 գոլ։