Զլատկո Դալիչ. «Գիտենք, թե ինչպես հաղթել Իսպանիային»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը կիսվել է Իսպանիայի հետ Եվրո-2024-ի առաջին խաղի սպասելիքներով։

«Մենք խաղում ենք Եվրո-2024-ի ուժեղագույնների խմբում՝ մեզ հետ գործող չեմպիոն Իտալիայի և Ազգերի լիգայի հաղթող Իսպանիայի հետ։

Ազգերի լիգայի եզրափակչում իսպանացիները մեզ հաղթեցին 11 մետրանոցներով, իսկ վերջին Եվրոյի 1/8 եզրափակչում՝ լրացուցիչ ժամանակում։ Մենք փորձ ունենք այս թիմի հետ և գիտենք, թե ինչ անել: Կփորձենք հաղթել, քանի որ ցանկանում ենք լավ սկսել առաջնությունը»,- Դալիչի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Իսպանիա – Խորվաթիա հանդիպումը կկայանա հունիսի 15-ին Բեռլինում։