Զլատկո Դալիչ․ «Լուկա Մոդրիչը չի սիրում ընդամենը 15-20 րոպե խաղալ»

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը Եվրո-2024-ի խմբային փուլի 1-ին տուրի Իսպանիայի հետ հանդիպման նախօրեին նշել է, որ Խորվաթիայի հավաքականի 38-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը չի ցանկանում լինել պահեստային խաղացող։

«Կարիք չկա սահմանափակել Լուկա Մոդրիչի խաղաժամանակը։ Նա պարզապես չի սիրում 15-20 րոպե խաղադաշտ դուրս գալ։ Ընդհակառակը, նա ցանկանում է որքան հնարավոր է շատ խաղալ։

Սա մի փոքր տարօրինակ է հաշվի առնելով, որ նա 38 տարեկան է։ Բայց նա իսկապես առողջ է և ֆիզիկապես ուժեղ: Նրան պարզապես հանդիպումներ են պետք»,- Դալիչի խոսքերն է մեջբերում Madrid Xtra-ն։

Իսպանիա – Խորվաթիա հանդիպումը կկայանա հունիսի 15-ին Բեռլինում