Վիրջիլ վան Դեյքը կարող է դառնալ աշխարհի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքը կարող է կարիերան շարունակել «Ալ-Նասրում», հայտնում է Marca-ն։

Նշվում է, որ սաուդյան կողմը՝ ի դեմս գլխավոր տնօրենի, արդեն հանդիպել է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ և պայմանագիր առաջարկել, որով նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող պաշտպանը (հստակ գումարը չի նշվում)։

Նոր մրցաշրջանում «Ալ-Նասրը» Կրիշտիանու Ռոնալդուի և Սադիո Մանեի հետ ցանկանում է չեմպիոնական տիտղոսը խլել «Ալ-Հիլալից»։