Վիկտոր Օսիմհենն ամռանը կարող է տեղափոխվել այլ աշխարհամաս

«Նապոլիի» հարձակվող Վիկտոր Օսիմհենն ամռանը կարող է տեղափոխվել «Ալ-Ահլի»: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա նիգերիացու համար պայքարը գլխավորում է սաուդյան ակումբը։ Նեապոլիտանացի հարձակվողով հետաքրքրվում են նաև ՊՍԺ-ն, «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Չելսին»:

Նշվում է, որ «Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ծրագրում է բաժանվել Օսիմհենից։

Օսիմհենի տրանսֆերի համար «Նապոլին» պահանջում է 120 միլիոն եվրո։