Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը բաց է թողել ընտրանու մարզումը

Մյունխենի «Բավարիայի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Կինգսլի Կոմանը մրսածության պատճառով բաց է թողել ազգային հավաքականի մարզումը Եվրոպայի 2024 թվականի առաջնության մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է RTBF-ն։

Հիշեցնենք, որ Եվրո-2024-ում Ֆրանսիայի հավաքականը նույն խմբում կխաղա Լեհաստանի, Նիդերլանդների ու Ավստրիայի հետ։

Առաջին հանդիպումը կկայանա հունիսի 17-ին։ Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Ավստրիայի հետ։ Հունիսի 21-ին Ֆրանսիայի հավաքականը կխաղա Նիդերլադների, իսկ հունիսի 25-ին՝ Լեհաստանի հետ։