«Յուվենտուսի» ֆուտբոլիստը բաց կթողնի Իտալիայի առաջին հանդիպումը

«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի կենտրոնական կիսապաշտպան Նիկոլո Ֆաջիոլին բաց կթողնի ընտրանու առաջին հանդիպումը Եվրո-2024-ում Ալբանիայի դեմ, հայտնում է Sky Sport Italia-ն։

Աղբյուրի տեղեկություններով՝ 23-ամյա կիսապաշտպանը չի մասնակցի ալբանացիների հետ խաղին վնասվածքի պատճառով, որը ստացել է Բոսնիա և Հերցեգովինայի հետ ընկերական հանդիպման ժամանակ։

Ֆաջիոլին բաց է թողել մի քանի մարզում և հինգշաբթի վերադարձել Իտալիայի հավաքականի ընդհանուր խումբ, սակայն անհարմարություն է զգացել, իսկ մարզչական շտաբը որոշել է նրան հանգիստ տալ։

Իտալիա – Ալբանիա հանդիպումը կկայանա հունիսի 15-ին Դորտմունդում